«Ալ Քաիդա» խմբավորումը անցյալ տարի մտադրված էր պայթեցնել Էյֆելյան աշտարակը և այլ ֆրնասիական հանրահայտ շինությունները: Այս տեղեկատվությունը հայտնի է դարձել պաշտոնական աղբյուրներից արտահոսքի միջոցով:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այս տեղեկատվությունը համապատասխանում է օրերս ֆրանսիական ոստիկանության արած հայտարարությանը՝ նոր հակաահաբեկչական օրենսդրությունը ներկայացնելիս: 

Համաձայն փաստաթղթերի, Ալժիրի քաղաքացին, որը գտնվում էր ֆրանսիական հատուկ ծառայությունների հսկողության տակ, կապի մեջ է մտել ահաբեկիչների հետ: Որպես պոտենցիալ թիրախ են ներկայացվել նաև Լուվրը, ատոմակայանները ու փարիզյան գիշերային ակումբները: 

Կասկածյալին ձերբակալել են անցյալ տարվա հունիսին: