«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Երեկ «Փոստինֆոն» տեղեկացրեց, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա կասկածվում է (10-15 մլրդ դրամի) (25-35 մլն դոլար) ֆինանսական չարաշահումների մեջ»:
Գործակալությունը հիշեցրել է, որ 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվել է աշխատանքից չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքել է Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ են տարածվել, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:
Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատել են այդ տեղեկությունները, որ «ԱրմենՏելի» բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել «Փաստինֆոյի»՝ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում 2014 թվականի փետրվարից: Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա, վերջինս նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում և ներկայումս քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: