ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ աշնանը «Կարֆուրը» կբացի դռները նար Հայաստանում:
Նա չկիսեց այն կարծիքը, որ ՀՀ սահմանում առկա լարվածությունը կարող է ազդել Ֆրանսիայի գործարարների դեպի Հայաստան հետաքրքրվածության վրա: Դեսպանը նաև նշեց, որ սա Հայաստան-Ֆրանսիա գործարար հարաբերությունների վառ օրինակ է:
Անրի Ռենոն նաև վստահեցրեց, որ ինքը պարբերաբար տարբեր գործընկերների է ընդունում Հայաստանում, և հայտարարեց՝ գործարարների հետաքրքրությունը երկրի հանդեպ մեծ է: