«Ժամանակ» թերթը գրում է.

«Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ընտանիքը սպասողական վիճակում է։ Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, «Ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ներկայումս ինչ փուլում է գտնվում իր կնոջ սպանության բացահայտման գործը։ Նա տեղեկացրեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է, ավելի կոնկրոտ՝ կատարվում են տարբեր փորձաքննություններ, և իրենք սպասում են նշանակված բոլոր փորձաքննությունների ավարտին։
Խոսելով ոճրագործության պատճառների մասին՝ Արամ Ապրեսյանն ասաց, որ իրեն շատ մանրամասներ հայտնի չեն. այն, ինչ մեղադրյալը ցուցմունք է տվել դատարանում, դա էլ հիմք են ընդունում։ «Մեղադրյալն ասում է, որ ինքը գումարի համար է դա արել։ Ինչ նա իր ցուցմունքներով ասել է, դրան էլ հավատում ենք, նրան գումար էր հարկավոր և վերջ»,- ասաց Արամ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր Նունե Սարգսյանը. Նրան սկզբում թալանել էին,այնուհետեւ հասցրել դանակի շուրջ 40 հարված»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: