33-ամյա ուկրաիանուհի օդաչուի պատմությունը, որը գերևարվել էր անջատողականների կողմից այնուհետև հայտնվել Ռուսաստանում, թնդում է ամբողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ գերության մասին Ուկրաինայի նախագահը արդեն հայտնել է Գերմանիայի կանցլերին ու Ֆրանսիայի նախագահին: Օդաչուի ճակատագրի մասին անհանգստություն է հայտնել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայից սպասում է պատասխաններ, թե ինչպես է նա հայտնվել Ռուսաստանում: 

Այս ուկրաինուհու ազատման համար ստեղծվել է հատուկ ընկերություն: #SaveOurGirl հեշթեգը, որը հաստատվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի կողմից, արդեն իսկ Twitter-ում հավաքել է ավելի քան 15 000 հետևող: Բոլորը հետաքրքրված են այս աղջկա ճակատագրով...Բոլորին հետաքրքրում է, թե ով է նա իրականում: