Շաբաթ երեկոյան ռուսական «առաջին ալիքի» եթերում մի կին էր, որը պատմում էր ուկրաինական իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հրապարակային մահապատժի մասին: Գալինա Պիշնյակը, որին ներկայացրեցին որպես ուկրաինացի փախստական, պատմում էր.

«Քաղաքի կենտրոն: Լենինի հրապարակ: Մենք ունենք մի հրապարակ, որտեղ կարելի է քշել բոլոր մարդկանց: Հրապարակում հավաքել էին կանանց, քանի որ տղամարդիկ այլևս չկան: Կանայք, աղջիկներ, ծերեր: Եվ սա կոչվում է ցուցադրական մահապաըիժ: Վերցրեցին 3 տարեկան մի փոքրիկ երեխայի և Հիսուսի նման գամեցին խաչին»:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այս հայտարարությունը միանգամից տարածվեց համացանցով, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերը բուռն արձագանքեցին՝ պնդելով, որ չկա ոչ մի ապացույց այս դաժանությունը հաստատող: