Հայազգի պարուհի VARDA-ն ու ռուսական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչ Աննա Սեդոկովան բուռն ֆուտբոլային գիշեր են անցկացրել միասին: Աննան իր «Instagram»-ում տեղադրել է մի շարք «անձնական» բնույթի նկարներ, որոնք վերնագրել է կարճ, բայց խոսուն՝ «գիշերը Վարդաի հետ»:
Աղջիկները փաստորեն սիրում են ֆուտբոլ և հետևել են Գերմանիա-Արգենտինա եզրափակիչ խաղին: Սեդոկովան գրել է. «Դե ինչ, Գերմանիայի երկրպագուներ, շնորհավորում եմ: Աղջիկները նույնպես ֆուտբոլ են նայում, այ այսպես»: