«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպի» կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը ետ չի վերադարձվելու:
Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «նոր Հալեպ» թաղամասը, ինչպես արդեն ներկայացրել ենք, այլևս չի կառուցվելու: Ըստ նախարարի Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը: «Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է սփյուռքի նախարարը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: