Հաիթիում՝ խոլերայի զոհերի պաշտպանները, խստորեն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Պորտ-օ-Պրենս այցի վերաբերյալ:

Փաստաբաններից մեկը գլխավոր քարտուղարի գործողությունները նկարագրել է որպես վիրավորանք բոլոր Հաիթիի բնակիչների հանդեպ, քանի որ ըստ փաստաբանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եկել է նկարելու «սելֆի» տուժած ընտանիքների ֆոնի վրա՝ առանց հասկանալու ՄԱԿ- ի դերը այստեղ:

Ավելի վաղ, զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ քարտուղարը իր ցավակցությունն է հայտնել նրանց և ընգծել, որ «սգում է նրանց հետ»:

Այս վարակի տարածումը Հաիթիում, կապում են ՄԱԿ-ի ճամբարների կոյուղու անսարքության հետ, որը արդեն առիթ է դարձել երեք դատական հայց ներկայացնելու համար:

Պան Գի Մունի մամլո քարտուղարը դեռ անցյալ տարվա փետրվարին հայտարարում էր, որ 1947 թվականի Կոնվենցիան նման դեպքերից խուսափելու համար ազատում է ՄԱԿ-ին պատասխանատվությունից: