«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ:
Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ, ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձևով մեկնում են արտասահմանյան ուղևորությունների ու խայտառակում մեզ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ, օրինակ, հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն:
Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թևան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին: Հիշեցնենք, որ այս պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքարում էր երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, սակայն ապարդյուն: Նրան չտարան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: