Հուլիսի 16-ին, ժամը 08.30-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ դեռևս ճշտված չէ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ժամը 20.30-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների մեջ կան հայազգի անձինք:

1. Քոչարյան Մերի Աշոտի - 20 տարեկան (առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր),
2. Բուլղադարյան Աննա Օլեգի - 23 տարեկան (առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության):

Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտվում է:

Վթարի հետևանքով կա 20 զոհ և ավելի քան 160 տուժած:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում՝ «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում, տեղի է ունեցել վթար. գնացքի 3 վագոն դուրս են եկել ռելսերից, կան զոհեր և տուժածներ:

Մանրամասները ճշտելու նպատակով ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ էր հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել էին, որ կա 19 զոհ և 126 տուժած: