Հայաստանում ռուսական ռազմաբազայի 300-ից ավելի զինծառայողներ 40 միավոր հատուկ տեխնիկայով «տագնապ» ազդանշանից հետո 100 կմ երթ են անցկացրել «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում: Երկշաբաթյա դաշտային զորավարժությունների ընթացքում գարնանային զորակոչի երիտասարդ զինվորներն առաջին կրակոցները կարձակեն հրետանային եւ ռեակտիվ զենքերից եւ ականանետներից, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Պարապմունքները կիրականացվեն օրական 10 ուսումնական ժամով, որոնցից 70 տոկոսը՝ գիշերային ժամերին, քանի որ ցերեկը բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանը հասնում է մինչեւ + 50 աստիճան:

Դաշտային զորավարժությունները կավարտվեն մարտական 15 առաջադրանքների կատարմամբ: