Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

«Մանրամասներ դեռևս չկան: Հայտնի միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողության գոտում»,- ասել է զրուցակիցը:

Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում նույնիսկ հայտնվել է ներքին գործերի նախարարի խորհդականի՝ Զորյան Շկիրյակի մասնակցությամբ նախարարի նկատմամբ մահափորձի մասին ճեպազրույց, իսկ ավելի ուշ ծանուցումը հեռացրել են կայքից: ՆԳՆ մամուլից թղթակցին հայտնել են որ ճեպազրույցը տեղափոխվել է հուլիսի 17-ին, և մահափորձի մասին տեղեկատվությունը չեն մեկնաբանել: