«Известия»-ն հայտնում է, որ Վլադիմիր Ժիրինովսկին կանգնել է դատարանի առաջ: Մոսկվայի Տվերի դատարանը քննում է Մահմեդով փաստաբան ամուսինների հայցը՝ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ: Նրան մեղադրում են Ադրբեջանի ժողովրդի պատվի և արժանապատվության պաշտպանության ոտնահարման մեջ:

Ժիրինովսկին դատարանում հայտնվել է հետևյալ արտահայտության համար. «Իսկ ի՞նչ է Ադրբեջանը: Ես ձեզ համար թարգմանեմ ռուսերեն. «Ազեր, «Խազեր դենեզի»՝ Կասպից ծով, բաջա երկրամաս: Այսինքն մարդիկ, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին: Ի՞նչ է, կա՞ նման ազգություն՝ կասպիացիներ։ Դա այնտեղ ապրող մարդիկ են։ Մենք ասում ենք «Պովոլժյե»։ Բայց այնտեղ ապրում են թաթարներ, բաշկիրներ...»,—մարտին Պետդումայի նիստում հայտարարել էր ՌԼԴԿ առաջնորդը։

Ազգի և մասնավորապես իրենց ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար Մահմեդովները Ժիրինովսկուց 100 մլն ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում են պահանջում։ Գործում Պետդուման ևս անցնում է որպես պատասխանող կողմ: