ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եղբայրը` Մալիկ Օբաման պարտվել է Քենիայի շրջաններից մեկի նահանգապետի ընտրություններում: Գրում է ntv-ն:

Նա հանդես է եկել որպես անկախ թեկնածու: Քաղաքագետի խոսքերով` իր գործունեության հիմնական ներշնչանքը իր փոքր եղբոր` Բարաք Օբամայի, քաղաքական հաջողություններն են:

Սակայն եղբոր քաղաքական ոլորտում հաջողությունները բավական չեն: Մալիկ Օբաման իր հավաքած ձայներով հազիվ հասել է երկրորդ տեղը զբաղեցրած Ուիլյամ Օդուալային: