«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերահսկիչ պալատը տևական ժամանակ է, ինչ ստուգումներ է իրականացնում «Հայկական Միրգ» ԲԲԸ-ում: Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում: Սակայն Իտալիայից ձեռքբերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով:
Ու չնայած դրան՝ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ: Նշենք, որ «Հայկական Միրգ» տխրահռչակ ընկերության ստեղծման գաղափարը կապվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. այս ծրագրով ՀՀ պետբյուջեից խոշոր յուրացումներ են կատարվել»:
Ավելի մասնրամասնորեն կարդացեք թերթի այսօրվա համարում: