Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում է գործադրում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցները (թուրքական դպրոցներ) փակելու համար: Էրդողանն իր նպատակին հասնելու համար Ադրբեջանին շանտաժի է ենթարկում՝ սպառնալով բացել Հայաստանի հետ սահմանը, հաղորդում է թուրքական «Rotahaber» կայքը:

«Rotahaber»-ը պնդում է, որ օրեր առաջ «Taraf» պարբերականում հայտնված տեղեկությունը, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը, դրա վառ վկայությունն է։ Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամիսներով հրաժարվում է շփվել Էրդողանի հետ, իսկ վերջինս փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար օգտագործել «հայկական խաղաքարտը»։

«Rotahaber» կայքը գրել է նաև, որ հարկ եղած դեպքում, երբ Էրդողանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորի, նա կհրաժարվի Ադրբեջանում Գյուլենի դպրոցների փակման դիմաց տված խոստումներից և կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունը։ Իսկ ադրբեջանցիները ճանապահի կեսին կմնան: