Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցում առաջադրում է 2 վարկած. կա՛մ ադրբեջանական ուղղություն, կա՛մ հայաստանյան: 

Պրն Մարտիրոսյանը մասնավորապես նշեց. «Ռուսական ուղղություն բացարձակ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանում գործարարներին բռնում են այն դեպքում, երբ ընդդիմադիր հոսանքների ֆինանսավորման խնդիր է լինում։ Այս հարցում Հայրապետյանը խիստ պասիվ է, ուստիև մնում է հայկական և ադրբեջանական տարբերակը»:

Նրա կարծիքով տրամաբանական է նաև ադրբեջանական գործոնը, սակայն հիշեցնում է նաև Լևոն Հայրապետյանի վերջին շրջանում հայաստանյան իշխանությունների քննադատելու հանգամանքն ու այն, որ այս քննադատությունունը ստացավ նաև արձագանք պետական պաշտոնյայի, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի կողմից:

«Հայրապետյանը վերջին շրջանում խիստ քննադատում էր ու նաև փոփոխությունների մասին էր խոսում Հայաստանում և այդ առումով հետաքրքիր է ՀՀ-ի պաշտոնական չեզոք դիրքորոշումը, չհաշված Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե՝ «որ եթե մեղավոր է ոնց չբռնեն», այսինքն՝ նրանց համար ինքը մեղավոր է»,- ասաց Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ այս դեպքում դեռևս առկա է նաև անմեղության կանխավարկած: 

Այն հոդվածը, որով դատում են Լևոն Հայրապետյանին բավականին լղոզված է, համոզված է պրն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ հայաստանյան կողմը ներգրավում է նաև 3-րդ կողմին՝ Ռուսաստանին, իր խնդիրները լուծելու համար: