Շարունակվում է Շանթ և ընկերներ գործով դատական նիստը՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Շարունակում է վկայություններ տալ նաև հրեշտակների 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խաչատրյանը իր ցուցմունքում վկայել է, որ որովայնի վնասվածքը ստանալու պահը թեև հիշում է, բայց չի կարող ասել, թե ով է հարվածել իրեն կամ ինչի արդյունքում է ստացել նման վնասվածքը:

Նշում է, որ գլխի վնասվածքը հասցրել է անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը: Իսկ Խաչատրյանը նշել է նաև, որ իրեն հարվածողներից և ոչ մեկին մինչ դեպքի օրը չի ճանաչել: Փաստաբան Արա Զաքարյանը հարց ուղղեց տուժող Խաչատրյանին, որը նշել է, որ առաջինը իրեն հարվածել է Շանթ Հարությունյանը: Խաչատրյանը ասել է, որ ինքը քաղաքավարի մոտեցել է, հանգիստ դիմել Շանթին և պահանջել ազատել փողոցը: Սակայն Շանթը եղել է շատ ագրեսիվ և հարվածել է:

Պաշտպան Զաքարյանը նշում է, որ տեսագրությունից պարզ երևում է, որ տուժող Խաչատրյանը վազել է Շանթ Հարությունյանի հետևից և քաշքշել նրան: «Ինքը ասեց ես թուրքիայի շպիոն եմ` եկել եմ հայերին սպանեմ, ես էլ փայտով տվեցի գլխին»,-տեղից բղավեց Շանթ Հարությունյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին նկատողություն արեց ամբաստանյալ Հարությունյանին: