Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում, հայկական ծագմամբ տղամարդու և մի կնոջ են ձերբակալել՝ թմրանյութ պահելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է «Glendale News-Press» պարբերականը: 

Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները «Honda» մակնիշի սև ավտոմեքենա են կանգնեցրել՝ մգեցված ապակիների պատճառով, իսկ ոստիկաններից մեկը ճանաչել է Ռաքել Գուսման անունով կնոջը, ով հայտնի թմրամոլ է: Երբ իրավապահները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, առջևի պատուհանից, որտեղ նստած է եղել Գուսմանը, թղթի մեջ փաթաթված ինչ-որ բան են դուրս նետել:

Իրավապահները գտել են թերթով փաթաթված օբյեկտը, որում հերոինի մնացորդներով մետաղական գդալ է եղել, ինչպես նաև ոչ մեծ քանակությամբ հերոին և օգտագործված ներարկիչ: