Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի և ԼՂՀ Գերագույն դատարանի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի դատական համակարգի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: