Ամերիկյան Միչիգան նահանգի դպրոցներից մեկում տնօրենը վերցրել է 3-րդ դասարանցու տորթը զարդարած խաղալիք զինվորներին` պատճառաբանելով, որ դրանք բռնություն են քարոզում երեխաների շրջանում: Գրում է Daily Mail պարբերականը:

Տնօրենը բացատրել է, որ հաշվի առնելով «Սենդի Հուկ» դպրոցի վերջին դեպքերը, պատշաճ չի երեխայի տորթը զարդարել խաղալիք զինվորներով:

Կրթական հաստատության ներկայացուցիչները նաև նշել են, որ որոշ ամերիկացիներ ընդհանրապես հրաժարվում են իրենց երեխաներին գնել խաղալիք հրացաններ կամ զինվորներ: