Ապրիլի 21-ից մայիսի 1-ը Փարիզում և Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը, տեղեկացնում է armchess.am-ը:

Հայազգի շախմատիստի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը,Վլադիմիր Կրամնիկը,Պյոտր Սվիդլերը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Մայքլ Ադամսը, Նիկիտա Վիտյուգովը և Դինգ Լիրենը: