Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին մտադիր է այցելել Հայաստան: Գրում է Hurriet Daily News կայքը:

Ինչպես նշում են, Սերժ Սարգսյանը 2012 թվականի նոյեմբերին Օլանդին հրավիրել էր Հայաստան: Ֆրանսուա Օլանդը 2014 թվականին կայանալիք ընտրություններից առաջ «ցեղասպանության մասին հզոր ուղերձ» է հղելու Ֆրանսիայի հայ համայնքին:

Այնուամենայնիվ, ֆրանսիայի նախագահը Սահմանադրությունում առկա «տեխնիկական դժվարությունների» պատճառով Սենատի հաստատմանը չի ներկայացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: