Լոռու մարզ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթ է ընդունվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալի փախուստի փորձի գործը:
Ըստ մեղադրանքի՝ դատապարտյալ Սուրիկ Աֆյանը 26.11.2012թ., իսկ դատապարտյալ Արմեն Ղազարյանը 03.12.2012թ. հայտարարել են հացադուլ, ինչի կապակցությամբ վարչակազմի կողմից տեղափոխվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող թիվ 1 խուց: Ապա Ս. Աֆյանը նույն խցում պահվող դատապարտյալ Արմեն Ղազարյանի հետ ազատազրկման վայրից փախուստ կատարելու շուրջ գալով համաձայնության գալով՝ 2012 թվականի դեկտեմբերի լույս 7-ի գիշերը վերջինիս հետ երկաթյա սղոցով կտրել է հիշյալ խցի պատուհանի ճաղավանդակը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` պատուհանի ճաղավանդակի կտրված լինելը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվելու և այլ խուց տեղափոխվելու պատճառով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Երկու դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ մի խումբ անձանց ազատազրկման վայրից փախուստի փորձ: