Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Քվեարկության բոլոր` 116 մասնակիցները ձայնը տվել են Գագիկ Ծառուկյանին, որը կպաշտոնավարի եւս չորս տարի:
Քվեարկությունից առաջ ՀԱՕԿ նախագահը ներկայացրել է պաշտոնավարման անցած ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը:
ՀԱՕԿ փոխնախագահ են վերընտրվել օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Ֆիզիկական կուլտուրայայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:
Աղբյուրը`NEWS.am Sport: