«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:

«Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:

Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու: Ահա այսպիսին է մեր բազմաչարչար պատգամավորների կյանքը. Գիշեր-ցերեկ աշխատում են, ոչ մի արդյունքի չեն հասնում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: