Ադրբեջանը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեից պահանջել է ձեռնարկել արդյունավետ միջոցներ վերադարձնելու Հայաստանի կողմից Քարվաճառի շրջանում գերևարված ադրբեջանցիներին: Նրանցից մեկը հանդիսանում է ՌԴ քաղաքացի (Դիլգամ Ասկերով), իսկ մյուսը՝ Ադրբեջանի (Շահբազ Գուլիեվ): Նրանք պահանջել են նաև վերադարձնել սպանված Հասան Հասանովի դին:
Այս հայտարարությունը հուլիսի 30-ին արել է փոխվարչապետ Ալի Հասանովը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Հայտարարությունը տարածվել է Կարմիր Խաչի ադրբեջանական գրասենյակի կողմից: