Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 31-ին ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը:
Զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում և վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 
Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնել:
ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերությանն ընդունել է վարչապետը
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					