Գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները «պատվիրված» թյուրիմացություն է: Այս մասին օգոստոսի 1-ին լրոգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Նա կարծում է, որ այս մեղադրանքները շահավետ են միմիայն Ադրբեջանին: Ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Արցախին սա շահավետ չէ: Վ. Շիրխանյանը մասնավորապես ընդգծել է. «Մենք որոշակի հիմնավորումներ չենք նկատել, ըստ որի կարելի էր նման մարդուն կալանավորել»:

Նախկին փոխնախարարը գտնում է, որ մինչև դատական լսումը անհրաժեշտ է ձեռնարկատիրոջ պատշպանությանն ուղղված ցույցեր կազմակերպվել: 

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 24-ին Լևոն Հայրապետյանի նկատմամբ «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի յուրացման, փողերի լվացման և վատնման մեղադրանքներ են առաջադրվել: