«Ժամանակ» թերթը գրում է.
«Հուլիսի 11-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում դաժան ծեծի ենթարկված Աբովյանի նախկին քաղաքապետ Կարոն Իսրայելյանը, թեև դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ դժվարությամբ է տեղաշարժվում, ծռմռված է՝ իր ասելով, բայց բողոք չունի իրեն ծեծի ենթարկողների դեմ: «Լավ են արել, ջահել են եղել, հիմարություն են արել, անցավ գնաց: Չեմ դժգոհում»,-ասում է քաղաքապետը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի տրամադրվածության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի զանգով: Մեր տեղեկություններով Իսրայելյանին ծեծի ենթարկողները Աբովյանի գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարդիկ են եղել:
Դեպքից հետո, երբ Իսրայելյանը բորբոքված «ելույթ» է ունեցել օլիգարխների, նրանց զավակների և 9-ով հարուստ համարանիշներով մեքենաների մասին, Ծառուկյանը զանգահարել է նախկին քաղաքապետին՝ հորդորելով իր դեմ դուրս չգալ ու անջատել հեռախոսը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի համարում:


