Սահմանադրական դատարանում մեկնարկեց նախագահի թեկնածուներ` Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Նիստերի դահլիճում են գտնվում երկու կողմերի ներկայացուցիչները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ դիմումները քննվելու են բանավոր ընթացակարգով: Որպես պատասխանող ներգրավվել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Որպես հարակից պատասխանողներ ներգրավվել են ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Արամ Թամազյանը:
Նշենք, որ մինչ դատական նիստի մեկնարկը Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով ոստիկաններ, դրսում են հավաքվել նաեւ որոշ ակտիվիստներ, ովքեր պահանջում են ՍԴ-ից կայացնել արդարացի վճիռ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նաեւ կողմերին զգուշացրեց, որ իրենց ելույթներում զերծ մնան քաղաքական հայտարարություններից:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է ԿԸՀ փետրվարի 25-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, իսկ Անդրիաս Ղուկասյանի համար ՍԴ դիմելու համար պատճառ էր դարձել Սերժ Թանկյանին՝ Սերժ Սարգսյանի ուղղված նամակը, որտեղ վերջինս ասել էր, որ ինքն է կազմակերպել Հայաստանում նախագահական ընտրությունները,-գրում է galatv.am-ը:
Նիստից այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: