Քաղաքացի Հովիկ Ս-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր նախկին կնոջ եղբայր` «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցը ծեծի է ենթարկել իրեն և դիտավորյալ վնասել իր «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը: