Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունն էր առաջադրել ՀՀ նախագահի ընտրություններում, հացադուլ է հայտարարել` որպես բողոք ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Սերժ Սարգսյանը մինչև ապրիլի 9-ը պետք է հրաժարական տա: Եթե ապրիլի 9-ին նա երդում տա մեր Սահմանադրության և Սուրբ Ավետարանի վրա, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը օրհնի նրան, նրանք դա կանեն իմ դիակի վրա»,- այդ մասին Հովհաննիսյանը հայտարարել է Ազատության հրապարակում իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ:
Մինչ այդ, ինչպես հայտնում է գործակալությունը, Սահմանադրական դատարանն այսօր կդիտարկի ներկայացված դիմումները: