Այսօր Մոսկվայի Տրոիցկի դատարանում վերջին խոսքով հանդես կգա 18 մարդու կյանք խլած Պոդոլսկի ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Ինչպես հաղորդում է «ЭХО Москвы»-ն՝ նրա խոսքից հետո դատարանը կհեռանա խորհրդակցության և դատավճիռ կայացնելու:

Դատավճիռը հայտնի կդառնա այսօր՝ օգոստոսի 4-ին: Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2013 թ. հուլիսի 13-ին: Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, և վթարի արդյունքում զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60 հոգի վիրավորվել էին: