Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ: Նա շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, և նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:
Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այց և գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: