Մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Իհթիյար Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության, փոխգնդապետն այդ ժամանակ արձակուրդում է եղել և մահացել է օրերս սրտի անբավարարությունից, ինչը մեծ կասկածների տեղիք է տալիս:
Պաշտոնական աղբյուրները դեռ այս փաստին չեն արձագանքել: