Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հիմք այս պահին գոյություն չունի: Այս մասին Խորհրդարանում խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը վստահեցրել է, որ արվում է ամեն ինչ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ: 

Անդրադառնալով փաստին, որ մի խումբ կամավորականներ բարձրացել են դիրքեր ու սատարում են զինծառայողներին, Սեյրան Օհանյանն ասել է, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքներն ու փորձառությունը, որ ունեն նաև փորձառու զինվորականները: «Նրանք գնացել են ոգևորելու մեր զինծառայողներին և դա շատ կարևոր է: Առայժմ բանակը այս իրավիճակում` առանց համալրման և մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերման ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծելու: Դուք տեսաք` մեր տված պատասխաններն այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան»,- ասել է Պաշտպանության նախարարը: 

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի: