Ադրբեջանական Պաշտպանության նախարարության N զորամասում «դժբախտ պատահարի» պատճառով մահացել է 19-ամյա զինծառայող Մուրադ Մահիր օղլու Սեմեդովը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ զինծառայողի մահվան պատճառ նշելով «ոչ մարտական կորուստը»:
Ադրբեջանական կողմը միջադեպը մեկնաբանում է այսպես. օգոստոսի 4-ի կեսօրին սպանվել է առաջնագծում՝ «մարտական գործողությունների գոտում»՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից:
Հաղորդվում է նաև ևս մեկ «դժբախտ պատահարի» մասին, որի արդյունքում մահացել է 1992թ.-ին ծնված Ջավիդ Ջալալ օղլու Մամեդով: Ինչպես հավաստիացնում է Ադրբեջանի ՊՆ-ն զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից անզգուշության հետևանքով արձակված կրակից:
Այս միջադեպն արձանագրվել է Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում: Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել միջադեպը:
Սա Ադրբեջանական ՊՆ-ի հայտնի քաղաքականություն է. առաջնագծում մարտի ժամանակ զոհված զինծառայողներին ներկայացնել որպես «ոչ մարտական կորուստ»: Փաստորեն մինչ այս պահը՝ օգոստոսին ադրբեջանական զինուժն ունի արդեն 17 զոհ: