Լեռնային Ղարաբաղում սահմանային լարվածության սրման համար իր խորը անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նա կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին հարգել հրադադարի մասին համաձայնությունը:

Ինչպես հայտնում է Պան կի Մունի մամլո խոսնակը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից արտահայտված մտահոգությունը: Մասնավորապես ասվում է, որ Պան Կի Մունը «բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի մասին համաձայնությունը, խուսափել հետագա բռնություններից և արագ ու խաղաղ քաղաքական լուծմանն ուղղված երկխոսության շարունակման և լարվածության թուլացման պատասխանատվություն վերցնել»: