Թոմաս դե Վաալը, որը «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ է, carnegie.ru-ում անդրադարձել է վերջին օրերին ԼՂՀ հակամարտության գոտում ընթացող իրադարձություններին:
Վերլուծաբանը գրում է, որ այս տարի մի շարք գործոնների պատճառով, որոնց թվում է նաև ՌԴ սպառազինությունների մրցավազքը, իրավիճակն ավելի է վատթարացել: Թոմաս դե Վաալը մասնավորապես գրում է, որ Հայաստանն ավելի ռուսամետ ուղղություն է ստանձնում՝ հայտարարելով Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, իսկ Ադրբեջանն ավելի անապահով ու ագրեսիվ է թվում: Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների լայնածավալ հետապնդումները՝ խոսելով Արիֆ և Լեյլա Յունուսի մասին:
Փորձագետը կարծում է, որ հրադադարի խախտումների մեծամասնությունը համակարգված չէ: Ըստ նրա՝ շատ ավելի հավանական է, որ այս հարձակումները գալիս են Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է առաջնագծից հեռացնել իր դիպուկահարներին: Նա մասնավորապես գրում է.
«Որպես հակամարտության պարտվող կողմ՝ ադրբեջանցիները փորձում են մարտահրավեր նետել ստատուս քվոյին, մյուս կողմին նյարդայնացնել և հիշեցնել աշխարհին հակամարտության մասին: Դա ամենաճշմարտանման բացատրությունն է վերջին խոշոր բռնության դեպքերի համար»: