ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության
և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն
օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի
շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների,
հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ
դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական
սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ
հատվածներ:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: