Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է ռադիկալ փոփոխությունների:
«Փոփոխությունները կարծում եմ նախագահի ծրագրում լրիվ արտահայտված է, իսկ ընթացքից նաև կմասնավորեցվի ապագա կառավարության ծրագրում, որը Ազգային Ժողովն է հաստատում», ասաց Գալուստ Սահակյանը։
Նա անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բազմիցս պահանջվող մարզպետների և հատկապես Սյունիքի մարզպետի հրաժարականին ասաց.« Ես ուզում եմ մասնավորեցնել, որ բանն այն է, որ Սյունիքի մարզպետի դարդու ցավը Րաֆֆի Հովհաննիսյանը չի: Գիտեք ինչ, օգտվում են, որ ինչոր շերտեր կան որոնք կառավարման տեխնոլագիաներին և նաև ընդհանուր պրոցեսներին ծանոթ չեն մարդիկ մտածում են, եթե ինչոր անձինք չլինեն ամեն ինչը հրաշալի են»:
Գալուստ Սահակյանը չբացառեց, որ առաջիկայում մարզպետների փոփոխություն էլ կլինեն.« Ինքնաբուխ բոլորին կոտորելու խնդիր չկա», ընդգծեց ՀՀԿական պատգամավորը: