Ինչպես հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցներից` Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և նրա քաղաքացիական ընտանիքին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: 

Կարմիր խաչի կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ նրանք ծանոթ են գերիների առողջական վիճակին ու բնակության պայմաններին, փոխանցել են գերիների հարզատների նամակները: Ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել փոխանցելու գերիների նամակները հարազաներին: