«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Չնայած հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման կետում վերջին օրերի լարվածությանն ու հակառակորդի` հաճախակի դարձած դիվերսիաներին, ՀՀ Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը չի շտապում որևէ կերպ արձագանքել: Փոխարենը, այս օրերին Սերժ Սարգսյանը շարունակում է պարտաճանաչ կերպով ջանասիրաբար ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղել տարբեր պետությունների ղեկավարներին: Օգոստոսի 2-ից նա մեկնել է Բելգիա ու չի վերադարձել:
Նրա գործունեության մասին միակ պաշտոնական տեղեկատվությունը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին Ս.Սարգսյանի մասնակցության մասին, և վերջ: Սարգսյանի խոսնակն այս ընթացքում հասցրել է հաղորդել, որ Ս.Սարգսյանը սահմանային միջադեպերի մասին դժգոհություններ է հայտնել տարբեր երկրների ղեկավարներին: Իսկ թե ինչ արձագանք է նա ստացել, որևէ բառ չի հաղորդվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: