Գերեվարված գյուղացի Կարեն Պետրոսյանի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութի մասին մեկնաբանություն ստանալու համար YerevanNews.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի հետ:

«Սա իսկական թատրոն է և առանց ամաչելու կորպուսի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռոֆշան Ակպերովը ստանձնել է գլխավոր դերը: Պարզ է նույնիսկ ադրբեջաներեն չիմացողի համար այդ տեսանյութի սցենարը: Գյուղացուն այնպես էին վախեցրել, որ գրեթե խոսալու ունակությունն էր կորցրել տղան»- նշեց Դ. Սոֆիյանը:

Ռուսերենը փոխարինվում էր ադրբեջաներենով երբ իրենց ցանկալի պատասխանը չէր տալիս Կարենը: Լուսանկարների վրա պատկերված են գերազանց որակի նկարներ, որոնք կատարվել են առնվազն լավ ֆոտոտեսախցիկով և դրանք միանշանակ չեն կատարվել գեներալի ձեռքի Nokia հեռախոսով քանի, որ կասկածելի է նաև այն թե այդ հեռախոսը ունի տեսախցիկ թե ոչ:

Զենք-զինաթմերքի տեսարանը պատրաստողները այնքան հեռու են զինվորական գործից, որ չեն կարողացել գոնե տպավորություն ստեղծել իրական իրավիճակի, քանի, որ շատ շատ բացթողումներ կան ի դեմս մալուխի, փամփշտակալի պայուսակի բացակայության և այլն:

Բավական հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարբեր պաշտոնյաներ տարբեր ժամերի իրարամերժ հայտարարություններ արեցին և ի սկզբանե ոստիկանապետի մակարդակով հայտարարեցին, որ գերի ընկած հայը ընդամենը մոլորված գյուղացի է և ամենևին էլ ոչ դիվերսանտ կամ պրոֆեսիոնալ զինվորական:

Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի հասարակության հետ քանի, որ գնալով բողոքի ալիքները անիմաստ տված զոհերի համար մեծանում են և ներքին լսարանը հանգստացնելու համար արդեն այդ մակարդակի մեծ պաշտոնյաներն են ստախոս դերասանների դերը ստանձնել, եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գյուղացու և նրա իրերի լուսանկարները, իսկ այսօր արդեն տեսանյութը: