«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանին ձեռնտու է ԼՂ հակամարտությունը, սակայն մենք՝ որպես հարևաններ, պետք է ձգտենք կարգավորել մեր հարաբերությունները»,-ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ տապալմանը` փորձագետն ասել է. «Այո, մենք կորուստներ ենք ունեցել եւ այդ կորուստները հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ են: Ադրբեջանցի զինծառայողները կորցրել են իրենց զգոնությունը, ինչը հանգեցրեց այսպիսի ողբերգության:

Մի խոսքով՝ սա պատերազմ է, և այստեղ կորուստներ են եղել ու լինելու են, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ: Իսկ այն, որ իրավիճակը սահմանին լարված է, կարծում եմ` ժամանակավոր է և ամեն ինչ շուտով կընկնի իր տեղը: Այսինքն` այստեղ կան քաղաքական նրբություններ, որոնց մասին շատերը լավ տեղեկացված են՝ Սոչիում նախագահների հանդիպում և այլն»,- մեկնաբանել է Ջաֆարովը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: