Ադրբեջանում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, մահվան պատճառը ներկայացվում է սրտանոթային սուր անբավարարությունը:
Կարեն Պետրոսյանի մահվան առնչությամբ Գյանջայում անցկացվում է փորձաքննություն, և կատարվածի մասին տեղեկացվել է Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Նշենք նաև, որ օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում է հայտնվել Չինարի գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Կարեն Արտուշի Պետրոսյանը: