Այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանյան ՋԷԿ այցելության ժամանակ Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին հայտարարեց, որ Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի հաջորդ վերանորոգումները «Alstom» ընկերությունը կարող է 20-25% ավելի էժան անել:
Նախարարի խոսքով՝ օրերս ավարտված առաջին պլանային վերանորոգումը կազմել է 9,5 մլրդ դոլար (ընթացիկ փոխարժեքով 23,2 մլն դոլար), սակայն հաջորդ վերանորոգումները ավելի էժան կնստեն: Նման տնտեսման հնարավոր է հասնել առաջին վերանորոգումից հետո կուտակված նյութերի շնորհիվ: