Միայն իրավաճակային մատակարարումներով է պայմանավորված Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծումը: Այա մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ 2014թ. սկզբին ներմուծուն ընդամենը 60 մլն կՎՏ/ժ է կազմել (0,8%-ը անցյալ 2013թ. արտադրություն):
Նախարարը նշեց, որ Հայաստանն այժմ չի զբաղվում ֆինանսական հիմունքներով էլեկտրաէներգիայի արտահանմամբ: Պարբերական մատակարարումները սահմանափակվում են Իրանին 1 խմ գազի համար 3 կՎտ/ժ բանաձևով արտահանմամբ: 2013թ. էլեկտրաէներգիայի արտահանումը այդ երկիր կազմել է 1 մլրդ 298 մլն կՎտ/ժ:
«Մենք նույնպես օգնել ենք Վրաստանին, երբ մի քանի օր առաջ այդ երկրի էրերգահամակարգում վթար էր տեղի ունեցել: 1-2 օրվա ընթացքում մենք մեր վրացի գործընկերներին 1,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա ենք մատակարարել», - հավելել է Զախարյանը: